Հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են մի շարք հարցեր, ինչը գլխավորապես վերաբերում է Սիրիային հարցին:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին մեղավոր է ճանաչվել անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: 76-ամյա քաղաքական գործիչը, ըստ վճռի, նաեւ ցմահ զրկվում է պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:
Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի վիճակը երեկ վատթարացել է, բժիշկները այն գնահատում են որպես ծայրահեղ ծանր:
ԵԽԽՎ-ը հրաժարվել է քննարկել Վրաստանում տիրող իրավիճակի վատթարացման հարցը:
Անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել հակաահաբեկչական միջոցների և անհատական տվյալների պաշտպանության միջև:
Այս մասին այսօր Դամասկոսում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը:
Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն և նրա կին Մարին այցելել են Վան:
Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի համատեղ տարածած այսօրվա հայտարարությունում:
Գերատեսչության տվյալներով՝ վերջին 8 ամսվա ընթացքում Գերմանիայից Սիրիա է մեկնել մոտ 60 մարդ, որոնցից 20-ը ներկայումս արդեն իսկ վերադարձել է:
Զորավարժություններին մասնակցել է 1065 մարդ, որոնցից 540-ը՝ թուրք զինվորականներ են:
Այն տեղակայված է ապակյա ցուցասրահում, իսկ նրա պտույտին հետևել են տեսախցիկները, որոնք վկայել են, որ այդ ընթացքում ոչ ոք չի դիպչել նրան:
Թուրք զինվորականների գնահատմամբ՝ չինական ԶՀՀ-ներն ամբողջովին բավարարում են Թուրքիայի տեխնիկական պահանջները, իսկ դրանց արժեքն էականորեն ցածր է արտասահմանյան համարժեքներից:
Հունիսի 25-26-ին տեղի է ունենալու Ժնևյան բանակցությունների 24-րդ փուլը:
Ջրհեղեղից տուժած տարածքից տարհանվել է 34.000 մարդ, ևս 50.000 մարդ դեռ շարունակում է գտնվել տուժած շրջաններում:
Դրա հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ:
Էքստրեմալին հաջողվել է այդ փորձությունը հաղթահարել ավելի քան 22 րոպեում:
Պլանավորված է, որ այսօրվա նիստում ելույթ է ունենալու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ներկայումս Սնոուդենը գտնվում է Մոսկվայում:
Այդ հանդիպմանը մասնակցել է 11 երկրի արտգործնախարար, այդ թվում նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:
Էրդողանը 10 տարի առաջ էլ կատարել է նույն մանևրը, երբ ամերիկյան զորքերին թույլ չտվեց Թուրքիայի տարածքով մուտք գործել Իրաքի հյուսիս` Սադդամ Հուսեյնի դեմ երկրորդ ճակատ բացելու համար:
Արդեն շուրջ մեկ շաբաթ Բրազիլիայի մի շարք քաղաքներում շարունակվում են բողոքի մասսայական ցույցերը, որոնք մեծ արձագանք ստացան ամբողջ աշխարհում:
Նրանցից պաշտոնապես գրանցված է միայն ավելի քան 200.000-ը, մնացյալը Թուրքիայի տարածքում է գտնվում առանց գրանցման:
Նա խոստացել է բարելավել հասարակական տրանսպորտի, առողջապահության ու կրթական ոլորտները:
Երկկողմանի շփումների նախաձեռնումը տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «կանաչ լույս» վառեց սիրիական զինված ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելու առջև:
Այդ որոշումն ընդունվել է Պնոմպենում անցկացված UNESCO-ի հատուկ հանձնաժողովի 37-րդ նիստում:
Պլովդիվ քաղաքում երեկ նույնպես հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնք դժգոհ են կառավարության քաղաքականությունից:
Կարմիր գույնը դարձել է Թուրքիայում բողոքի շարժման յուրօրինակ խորհրդանիշ:
Այս մասին հայտնել է Կատարի ԱԳՆ-ը:
Նշվում է, որ Սնոուդենի դեմ դատական հայց է ներկայացվել հունիսի 14-ին, Վիրջինիա նահանգի Արևելյան օկրուգի շրջանային դատարանում: