
Օբաման կրճատել է Wikileaks-ի տեղեկատու Չելսի Մեննինգի պատժաժամկետը

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կրճատել է ԱՄՆ բանակի հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մեննինգի բանտարկության ժամկետը, որը դատապարտվել էր 2010թ. տեղեկատվության արտահոսքի համար։
Ներկայումս, համաձայն Օբամայի հայտարարության, Մեննինգին ազատ կարձակեն 5 ամիս անց՝ այս տարվա մայիսի 17-ին, այլ ոչ թե 2045թ.։
Օբամայի որոշումը հնչեցվել է այն բանից հետո, երբ անցած տարի Մեննինգը ինքնասպանության երկու փորձ ձեռնարկեց։
Մեննինգի 35-ամյա բանտարկությունը ամենախիստ պատիժն էր, որը ԱՄՆ-ում կայացվում է գաղտնի տեղեկատվության հրապարակման համար։
Բրեդլի Մեննինգը կալանավորվել էր 2010թ., այն բանից հետո, երբ WikiLeaks կայքը հրապարակեց 2007թ. Իրանքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի հարձակման գաղտնի տեսագրությունը, որի ընթացքում սպանվել էր 2 լրագրող։
Այնուհետև Wikileaks-ի օգնությամբ նա մեծ քանակությամբ ամերիկյան այլ գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել։