Բաժիններ՝

Լեգենդար դերասան Ջեք Նիքլսոնն ավարտել է կինոկարիերան. ԶԼՄ-ներ

Լեգենդար դերասան Ջեք Նիքլսոնը, որը հայտնի է իր «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմով, որոշել է ավարտել կինոկարիերան կյանքի 80-րդ տարում, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով դերասանի ընկերոջը՝ Փիթեր Ֆոնդային։

«Կարծում եմ՝ նա փաստացի թոշակի է անցել»,- ասել է նա՝ ընդգծելով, թե տեղյակ չէ հեռանալու պատճառի մասին։

Դերասանի մասնակցությամբ վերջին ֆիլմը դարձել էր How Do You Know? ֆիլմը, որն էկրան էր բարձրացել 2010-ին։

Դերասանն արժանացել է «Օսկարի» 3 մրցանակի։ Ստացել է հեղինակավոր BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս