Բաժիններ՝

Սամանտա Փաուերը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային իրավակարգը խաթարելու մեջ

Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները խաթարում են համաշխարհային իրավակարգը, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում իր վերջին ելույթում Փաուերը Ռուսաստանին անվանել է հիմնական մարտահրավերը, որը ներկայումս ծառացած է Միացյալ Նահանգների առաջ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունները սպառնում են ամերիկյան արժեքներին, անվտանգությանն ու երկրի բարգավաճմանը։ Այդ ամենը, նրա կարծիքով, սերտորեն կապված է միջազգային իրավակարգի պահպանման հետ, որը փորձում է թուլացնել Ռուսաստանը։

Որպես Մոսկվայի ապակառուցողական գործողությունների օրինակ Փաուերը ներկայացրել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, սիրիական կառավարությանն աջակցությունը, ԱՄՆ-ում և այլ երկրներում նախագահական ընտրություններին միջամտությունը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը օգտագործում է «հերքման ու ստի» ռազմավարություն՝ խուսափելու իր գործողությունների համար պատասխանատվություն կրելուց։
Սամանտա Փաուերը կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, ամրապնդել ՆԱՏՕ-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս