
Օբաման հունվարի 18-ին կհրավիրի իր վերջին մամուլի ասուլիսը

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կհրավիրի իր ամփոփիչ մամուլի ասուլիսը հունվարի 18-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։
Մամուլի ասուլիսը կմեկնարկի տեղական ժամանակով ժ. 2:15-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Օբաման հանդես է եկել հրաժեշտի ելույթով։