Բաժիններ՝

Միլիարդատեր Ռոսսը մտադիր է վաճառել իր ակտիվները ԱՄՆ առևտրի նախարար դառնալու համար

Միլիարդատեր Ուիլբուր Ռոսսը կվաճառի սեփական ներդրումային բիզնեսում իր մասնաբաժինը, որպեսզի խուսափի պետական և բիզնես շահերի բախումից ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնում հաստատվելու դեպքում, հաղորդում է Reuters գործակալությունը։

Ռոսը համաձայնել է վաճառել մասնաբաժինը Invesco Ltd ընկերությունում, որը ղեկավարում է նրա հիմնադրամը (50 մլն ԱՄՆ դոլար)։ Նա նաև համաձայնել է ազատվել 77-209 մլն դոլարի այլ ակտիվներից։

Forbes ամսագրի տվյալներով՝ Ռոսսի կարողությունը կազմում է 2.5 մլրդ դոլար։
Թրամփն առաջադրել էր Ռոսի թեկնածությունը առևտրի նախարարի պաշտոնում, որպեսզի նա «ազնիվ» համաձայնագրերի կնքմանը հասնի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանն ու Մեքսիկան։

Ռոսսին ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնում նշանակելու լսումները տեղի կունենան ԱՄՆ Սենատում հունվարի 18-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031