Բաժիններ՝

Թրամփի երդմնակալության արարողությունը բոյկոտել է 50 դեմոկրատ կոնգրեսական

ԱՄՆ-ում ավելանում է Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականների թիվը, որոնք բոյկոտ են հայտարարել Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ BBC-ի տվյալներով՝ նրանց թիվն արդեն գերազանցում է 50 մարդը։

Կոնգրեսականներն իրենց որոշումը բացատրում են կոնգրեսական Ջոն Լյուիսին աջակցելու որոշմամբ, որը կոնֆլիկտի մեջ է Թրամփի հետ։ Վերջինս նրան անօրինական ընտրված նախագահ էր հայտարարել ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի միջամտության պատճառով։

Ի պատասխան Թրամփը Twitter-ում գրել էր. «Այդ ամենը դատարկ խոսքեր են և ոչ մի գործողություն կամ արդյունք»։

Բազմաթիվ կոնգրեսականների կարծիքով՝ Թրամփի խոսքերն անհարգանք են Լյուիսի նկատմամբ։ Մինեսոտայից կոնգրեսական Քեյթ Էլլիսոնը Թրամփին մեղադրել էր «պառակտման ու ատելության քաղաքականության մեջ»։
Ավելի ուշ Թրամփը շարունակել էր քննադատել Լյուիսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս