Աստղերը Թրամփի երդմնակալությունը փոխարինել են բողոքի ակցիայով. Guardian
Աստղերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը փոխարինել են բողոքի ակցիայով, գրում է The Guardian-ը։
Ինչպես նշում է թերթը, Թրամփի արարողությանը հունվարի 20-ին շատ քիչ հայտնիներ ներկա կլինեն, փոխարենը, բազմաթիվ հայտնի արտիստներ կմասնակցեն բողոքի տարբեր ակցիաների։
Օրինակ՝ հունվարի 21-ին Սկառլետ Յոհանսոնը, Քեթի Փերրին ու Շերը կմասնակցեն Վաշինգտոնում անցկացվելիք Կանանց երթին։ Նմանատիպ երթեր կանցկացվեն ողջ երկրում։
Բացի այդ՝ երդմնակալության հետ զուգահեռ արշավ կկազմակերպցի՝ ի պաշտպանության Ընտանիքի պլանավորման ամերիկյան դաշնության ու Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության։ Love-a-thon ակցիայի մասնակիցներին կմասնակցեն այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջեյն Ֆոնդան, Ջեյմի Լի Կերտիսը, Ջադ Ապաթոուն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասաններ Ալեք Բոլդուինը, Մարկ Ռուֆֆալոն, Ռոզի Պերեսը, ռեժիսոր Մայքլ Մուրը, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն Թրամփի երդմնակալության օրը բողոքի ակցիայի դուրս կգան։