Բաժիններ՝

«Պուտինը ՌԴ-ի համար ձեռք բերեց Մերձավոր Արևելքում առաջատար խաղացողի դերը». Մակքեյն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի համար հասավ Մերձավոր Արևելքում առաջատար խաղացողի դերին։ ԱՄՆ-ը ստիպված է բավարարվել ընդամենը Սիրիայի կարգավորման բանակցություններում մասնակցության հրավերով, որոնք այս ամիս կանցկացվեն Ղազախստանի մայրաքաղաքում։ Այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը։

«Պուտինը չի թաքցնում այն, ինչ ուզում է։ Եվ նա դա արել է շատ խելացի եղանակով՝ չնայած ձեռքում գտնվող վատ խաղաքարտերին։ Նրա տնտեսությունը աշխարհում զբաղեցնում է ընդամենը 15-րդ հորիզոնականը, չնայած դրան, նա այսօր խոշորագույն խաղացող է Մերձավոր Արևելքում»,- խոստովանել է Մակքեյնը։

«Չկա ոչինչ ավելի կարևոր և ցուցադրական, քան այն, որ ռուսները, իրանցիներն ու թուրքերը հրավիրել են Միացյալ Նահանգներին գալ սիրիական խաղաղ կարգավորման հարցով բանակցություններին։ ԱՄՆ-ն առաջատար չէ։ ԱՄՆ-ն անգամ մասնակից չէ, նրան հրավիրել են»,- ասել է Մակքեյնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս