Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպի խոսնակն անդրադարձել է բլոգեր Լապշինի հարցին

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բելառուսում ձերբակալված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցին, ում Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են արտահանձնել իրենց երկիր:

Ճեպազրույցին մասնակցող լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք ԱՄՆ պետդեպը հետևում է ձերբակալված լրագրողի դեպքին:

«Սա մի հարց է, որի մասին պետք է խոսեն դրան առնչվող երկրները, առավելապես երբ խոսքը արտահանձնման պահանջների մասին է: Միանշանակ մամուլի ազատությունը կարևոր է մեզ համար, և մենք մշտապես խոսում ենք այդ մասին»,­ նշել է Քիրբին:

Նա հայտնել է, որ ԱՄՆ­ն մշտապես անհանգստացած է մամուլի ազատության խնդրով:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15­ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog­ի համար:

Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031