Բաժիններ՝

Գիտնականը Թրամփի պատվին ցեցի նոր տեսակ է անվանել

Կանադացի գիտնական Վազրիկ Նազարին Կալիֆոռնիայում ցեցի նոր տեսակ է հայտնաբերել և այն անվանել Neopalpa donaldtrumpi՝ ի պատիվ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է korrespondent.net-ը։

Ինչպես բացատրել է Նազարին, միջատի գլուխը ծածկված է ոսկեգույն մազիկներով, ինչը իրեն հիշեցրել է Թրամփի սանրվածքը։

«Ցեցի այդ տեսակը կոչելով ԱՄՆ 45-րդ նախագահի պատվին՝ ես հուսով եմ գրավել հասարակության ուշադրությունը Հյուսիսային Ամերիկայի քիչ ուսումնասիրված միկրոֆաունայի նկատմամբ»,- նշել է Նազարին։

Մոտ 1 սմ թևերի բացվածք ունեցող միջատը բնակվում է Կալիֆոռնիայի հարավում և Մեքսիկայում։

Սա առաջին միջատն է, որն իր անվանումն ստանում է ԱՄՆ նորընտիր նախագահի պատվին։

Այսօրվա դրությամբ 9 կենդանատեսակ և միջատ է կրում ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի անունը, այդ թվում՝ ձուկ, մակաբույծ որդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031