Այս առնչությամբ նախարարը հայտարարել է, որ Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պետք է հասկանան, որ իրենց հարվածները Սաուդյան Արաբիային «կարող են հանգեցնել համաձայնագրի ակտիվացման»:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը։ Այդ մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ գերատեսչություններին բացառել կանադական արտադրանքը տարեկան 50 միլիարդ դոլարի պետական գնումների ծրագրերից։ Թրամփն այս մասին հայտարարել է Truth Social-ում հրապարակված գրառման մեջ։
Պետության աշխարհաքաղաքական կշիռը չի ձևավորվում միայն նրա ռազմական, տնտեսական, ժողովրդագրական կամ տեխնոլոգիական կարողությունների հանրագումարով։ Այն պայմանավորված է նաև միջազգային համակարգում նրա աշխարհագրական դիրքով և այդ դիրքը ռազմավարական առավելության վերածելու կարողությամբ՝ ազդելու հաղորդակցությունների, տնտեսական հոսքերի և անվտանգային հաշվարկների վրա։
2026 թ. հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից Էլեն Հակոբյանը մասնակցել է Զորյան ինստիտուտի կազմակերպած Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանական ծրագրին (Genocide and Human Rights University Program), որն անցկացվել է Տորոնտոյի համալսարանում։
Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքը գիշերը անօդաչուների հարձակման է ենթարկվել, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։
Իսրայելը տեղեկացրել է Արևելյան Երուսաղեմում գտնվող բրիտանական հյուպատոսությանը, որ այն պետք է դադարեցնի գործունեությունը 30 օրվա ընթացքում։ Դիվանագիտական առաքելությանը ժամանակավոր միացած աշխատակիցները ևս կզրկվեն իրենց հավատարմագրումից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի և մեկ այլ աղբյուրի։
#ՀԻՄԱ. ՌԴ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Էստոնիայի իշխանություններն անմիջական օրենսդրական ճնշում են գործադրում Էստոնիայի ուղղափառ եկեղեցու վրա՝ ձգտելով նրան ստիպել խզել կապերը Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) հետ․ ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կրոնի ազատության իրավունքի հարցում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մելեխը։
Մոսկվայում և Կիևում ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նոր բովանդակային առաջարկներ․ այդ մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Իրանը, ի պատասխան Պարսից ծոցում իրանական նավթատարների ուղղությամբ ԱՄՆ-ի հարձակումների, հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում ամերիկյան ԶՈւ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է SNN հեռուստաալիքը։
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում քննարկել է Ռուսաստանի ու Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մեղմման հնարավորությունը։ Նա նշել է, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության գլուխ․ գրում է lenta.ru-ն։
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին։ Այս մասին, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է Fox News-ի թղթակից Ջենիֆեր Գրիֆինը։ Թիրախների թվում են եղել իրանական նավթատարները։
The Wall Street Journal-ը հայտնում է, որ ԱՄՆ բանակցողները Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական խաղաղության համաձայնագրի շուրջ որպես խթան առաջարկել են ընդլայնել Nvidia-ի չիպերի ձեռքբերման թույլտվությունը: Այն տվյալների կենտրոնը, որի համար նախատեսված էին այդ չիպերը, անցյալ ամիս բացվեց Հրազդանում, և մենք լուսաբանել էինք այն՝ առանց գիտակցելու դրա իրական նպատակը։
2020 թվականին փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց․ նա վատ է սնվել, քաշ է կորցրել, դեղնուկը չի անցել, և ի հայտ են եկել մկանային ջղաձգումներ։ Զննման ընթացքում բժիշկները նկատել են եղունգի տակի թեթևակի բորբոքում։ Հավելյալ հետազոտությունը բացահայտել է գլխուղեղի ուռուցք, որն էլ հենց այդ ախտանիշների պատճառն էր։
Իսրայելի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Էյալ Հարելը նախազգուշացմամբ է հանդես եկել Թուրքիայի և Եմենի հութիների հասցեին՝ հայտարարելով, որ Իսրայելը թույլ չի տա սպառնալ ծովում իր գործողությունների ազատությանը, հայտնում է The Times of Israel-ը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայում դրական են ընկալում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը ուկրաինական կարգավորման հարցում, մասնավորապես՝ «տեղում առկա իրողությունների» ճանաչումը։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտին առնչվող 36 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ նրանց մեղադրելով Իրանի համար զենքի, անձնակազմի և ապօրինի բեռների փոխադրմանը նպաստելու մեջ։
Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ մի շարք պատասխան միջոցների մասին այն բանից հետո, երբ Լոնդոնը որոշեց պատժամիջոցներ սահմանել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի նկատմամբ։ Դրա մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, հաղորդում է The Times of Israel-ը:
Եվրոպական երկրները նախատեսում են մինչև ձմեռ Ուկրաինայի համար ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ ձեռք բերել․ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Տաջիկստանում ռուսական ռազմական բազան գտնվում է արտաքին սպառնալիքներին հակազդելու պատրաստ վիճակում, իսկ Մոսկվան և Դուշանբեն դրա կիրառման շուրջ սերտ համագործակցություն են հաստատել։ Այդ մասին ТАСС-ի հաղրոդմամբ, Տաջիկստանի անկախության 35-ամյակի առթիվ պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է մոնտաժված տեսանյութ, որը տպավորություն է ստեղծում, թե Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն անտեսել է մի տղամարդու, որը միապետի այցի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, եզրակացրել է BBC News հեռուստաալիքը։
Սինգապուրի կառավարությունը կբարձրացնի նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ՝ վարչապետ Լոուրենս Վոնգի աշխատավարձերը, որն այժմ էլ աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական առաջնորդն է, հայտնում է BBC News-ը։
Եվրոպացիների կողմից Ուկրաինայում կրակը շտապ դադարեցնելու կոչը թաքցնում է Կիևի ռեժիմի վերազինման համար ժամանակ շահելու նրանց ցանկությունը, հայտարարել Է Լավրովը:
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումների ֆոնին Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։
Ֆրանսիայի հարավային Կանյե-սյուր-Մեր քաղաքում գտնվող Պիեռ-Օգյուստ Ռենուարի թանգարանից գողացել են չորս նկար։ Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կունմին քաղաքում պաշտոնական միջոցառմամբ մեկնարկել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»։
ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիոն ոլորտին աջակցող 36 կազմակերպության նկատմամբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:
Եվրամիությունը թույլատրել է Ուկրաինային նախկինում տրամադրված 90 մլրդ եվրոյի վարկի մի մասն օգտագործել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռ-կալանիչներ ձեռք բերելու նպատակով։ Այդ մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։