Ֆրանսիայում և Իսպանիայում շարունակում են պայքարել վերջին տարիների ամենախոշոր անտառային հրդեհների դեմ։
ԱՄՆ ռազմածովային ուժերը ներկայում Արաբական ծովում տեղակայել են 17 ռազմանավից բաղկացած խմբավորում, որը կարող է ներգրավվել Իրանի դեմ լայնածավալ հարվածների դեպքում։ Այդ մասին վկայում են ԱՄՆ Ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը առանձին հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Al Arabiya-ի հաղորդմամբ՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը շարժման արտասահմանյան ղեկավարությանը տեղեկացրել է, որ համաձայն է խաղաղության ծրագրի երկու կետերին, որոնք վերաբերում են զինաթափմանը և անկլավի քաղաքացիական աշխատակիցներին։
Իրանի և Օմանի ներկայացուցիչները փորձում են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Չեխովում հարվածել է բազմաբնակարան շենքին։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
ԱՄՆ դիվանագետները ժամանակավորապես լքել են իրենց տեղերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ֆրանսիական կողմի զեկույցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այս քայլը պատասխան էր Փարիզի քննադատական հայտարարություններին։ Ելույթի ավարտից հետո ամերիկյան պատվիրակությունը վերադարձել է բանակցությունների սեղանի շուրջ։
Բարսելոնայի մետրոպոլիտենում գնացքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 137 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է տեղական հրշեջ ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ, և հակամարտությանը վերջ դնող գործարքի հնարավորություն կա՝ միաժամանակ զգուշացնելով՝ եթե բանակցությունները ձախողվեն, Միացյալ Նահանգները կվերսկսի հարվածներն Իրանի դեմ։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության հարաբերությունների խորացումը շարունակական և բնական գործընթաց է, սակայն զգուշավոր քաղաքական հաշվարկներ է պահանջում։
Հուլիսի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ադրբեջանական անկախ Toplum TV-ի գործով դատավարությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստում, որը նախագահել է դատավոր Ազեր Թաղիևը, մեղադրյալները հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Այնուհետև հրապարակվել է դատավճիռը։ Դատարանը Ակիֆ Գուրբանովին և Ռուսլան Իզզեթլիին դատապարտել է 15 տարվա ազատազրկման, Ալեսքեր Մամեդլիին և Ալի Զեյնալովը՝ 14 տարվա, Ռամիլ Բաբաևին, Մուշֆիգ Ջաբարովին և Իլքին Ամրահովին՝ 13 տարվա, իսկ Ֆարիդ Իսմայիլովին և Էլմիր Աբբասովին՝ 12 տարվա ազատազրկման։
Էնդի Բըրնհեմը հայտարարել է Ուկրաինայում բազմազգ ուժեր տեղակայելու պատրաստակամության մասին՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո: Այս մասին նա հայտարարել է Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը ժամանել է Մադրիդ։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը։
ԱՄՆ նախագահը հուլիսի 28-ին Վաշինգտոնում հանդիպում կունենա Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես հաղորդում է CNN-ը, բանակցությունների կենտրոնում Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ կարգավորման հարցն է։
Եվրամիության սահմանած պատժամիջոցներից հետո ռուսական «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգը դադարեցրել է դրամական փոխանցումները Վրաստան։
Քաղաքական վերլուծաբան Բորիս Պերվուշինը գրել է. Պուտինը կիրակի օրը խոսում էր ոչ թե պատմության, այլ Ուկրաինայից հետո աշխարհի քաղաքական քարտեզի մասին. «Վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այդ արևմտյան հողերը: Եվ այն, ինչ պատկանում էր Լեհաստանին, Հունգարիային, Ռումինիային… ամեն ինչ պատմականորեն իր տեղը կընկնի»,-ասել էր նա:
Թուրքիան արտահանման նոր շուկաներ ձեռք բերելու և համաշխարհային առևտրում իր մասնաբաժինն ավելացնելու նպատակով շարունակում է ընդլայնել արտերկրում գործող առևտրային ներկայացուցչությունների ցանցը։
Իրան-Ուկրաինա հարաբերությունները վերջին ժամերին կտրուկ սրվել են՝ մինչև անգամ հանգեցնելով նրան, որ Իրանը սպառնում է, որ ռազմական պատասխան է հասցնելու Ուկրաինային:
2020-ականներին Հարավային Կովկասը կրկին դարձավ արտաքին դերակատարների մրցակցության առանցքային տարածքներից մեկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի հետ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուլիսի 26-ին հայտարարել է Ֆրանսիայի Նորմանդիա ափամերձ շրջանի լողափերը Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու մասին։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադիր է անձամբ քննարկել Վլադիմիր Պուտինի հետ Վլադիմիր Զելենսկու պնդումն այն մասին, թե Ռուսաստանը Իրանին է փոխանցել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմակայանների արբանյակային լուսանկարները՝ հարվածներ ուղղորդելու նպատակով:
Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) տվյալներով՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության նախկին պետքարտուղարն ու նրա օգնականները հափշտակել են 1,2 միլիոն դոլարի արևմտյան օգնություն։ Մեղադրյալների անունները պաշտոնապես չեն հրապարակվում։
ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ իր ղեկավարությամբ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին և նրան կտրամադրի ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներ՝ ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բռնցքամարտի փառքի միջազգային սրահի անդամ, գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 59-ամյա ամերիկացի Մայք Թայսոնը խոսել է Դիեգո Մարադոնայի և Լիոնել Մեսսիի մասին:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնեմը Բրիտանիա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դիմավորել է HMS Queen Elizabeth ավիակրի վրա, հայտնում է BBC-ն:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ՝ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Wirtualna Polska-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Լոնդոնյան ապահովագրողները դադարեցնում են Սաուդյան Արաբիայի բեռների ռազմական ապահովագրությունը Կարմիր ծովում՝ հութիների հարձակումների ֆոնին: