Ճապոնիայի վարքագիծը բավականին ագրեսիվ է, երկիրն ընթանում է ռազմականացման ուղով։ Այս մասին «Վեստի»-ին տված մեկնաբանությունում ուշադրություն է հրավիրել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նյու Դելի BRICS-ի անդամ երկրների երկօրյա գագաթնաժողովին, որն անցկացվելու է սեպտեմբերի 12-13-ին։ Կրեմլի ղեկավարին դիմավորել է Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Կիրթի Վարդհան Սինգհը։
ԱՄՆ դրամահատարանը թողարկել է 50 ցենտ անվանական արժեքով մետաղադրամ՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 25-րդ տարելիցի հիշատակին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել երկրի Ֆինանսների նախարարությունը։«Մենք հարգում ենք զոհվածների հիշատակը և հիշում ենք այն մարդկանց արիությունը, ովքեր վտանգի ենթարկեցին իրենց կյանքը՝ փրկելով համաքաղաքացիներին։ Քառորդ դար անց մենք մշտապես խոստում ենք տալիս՝ երբեք չենք մոռանա», – մեջբերել է գերատեսչության մամուլի ծառայությունն ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքը։
Տեխասում Հանրապետական կուսակցության համագումարում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթի ժամանակ ներկաները վանկարկել են «Ջեյ Դի՝ 48»՝ նրան կոչ անելով Հանրապետական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել 2028 թ. նախագահական ընտրություններում։
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է «Խաբար» մեդիահոլդինգին «Եվրատեսիլ» երգի մրցույթին լիիրավ մասնակցությունը մերժելու որոշման մասին, հայտնում Է ՏԱՍՍ-ը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը խոստովանել է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերությունները Դոնալդ Թրամփի գլխավորած ներկայիս վարչակազմի օրոք «լուրջ փորձության են ենթարկվում»։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոչ է արել համաքաղաքացիներին նոյեմբերի միջանկյալ ընտրություններում քվեարկել հանրապետականների օգտին, այլ ոչ թե «մի խումբ խելագարների»։ Այս մասին նա հայտարարել է Դալլասում Հանրապետական կուսակցության ազգային համագումարում ելույթ ունենալիս, որը տեղի է ունենում նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ։
Իսրայելի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ջոել Լիոնը նշանակվել է Անկարայում Իսրայելի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար։ Իսրայելական «i24News» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Լիոնն այցելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ իր հավատարմագրման փաստաթղթերը ստանալու համար, պաշտոնապես ձևակերպելով իր պարտականությունները, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրանում է 2001 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների 25-րդ տարելիցը:
ԱՄՆ-ում դիզելային վառելիքը շարունակում է սրընթաց թանկանալ. պատմության մեջ առաջին անգամ միջին գինը հասել է մեկ գալոնի (մոտ 3,8 լիտր) դիմաց 6 դոլարի: Նոր ռեկորդն արձանագրել է GasBuddy գների մոնիտորինգի ծառայությունը։
Բելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, սակայն պարտավոր է ապահովել իր տարածքի և բնակչության անվտանգությունը, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը Գլխավոր հյուպատոսությունում ընդունել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամներին։ Այս մասին հայտնում է հյուպատոսությունը։
Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարները նախատեսում են հանդիպել Օմանի Սալալա քաղաքում ՝ քննարկելու Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր կառավարման հարցը: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Իրանի հետ էսկալացիայի չի գնում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների պատճառով:
Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության մասին հռչակագիր՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով համապարփակ ռազմավարական դաշինքի մակարդակի և ամրապնդելով երկարաժամկետ աջակցությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գրասենյակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր չի համարում այն, որ Իրանի հետ պատերազմը կշարունակվի մինչև պետության ղեկավարի պաշտոնում իր ժամկետի ավարտը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երկու մարդ է զոհվել, ևս յոթը տուժել են ԴԺՀ-ում երեկ ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետ ևանքով, հայտնել է հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
Ուկրաինան հետաքրքրված է քաղաքային տարածքներում մարդասիրական ականազերծման ոլորտում Ադրբեջանի փորձի ուսումնասիրությամբ և ականազերծ տարածքների հետագա վերականգնման համար նախապատրաստմամբ։
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Վոլգոգրադի մարզում գտնվող օբյեկտներին, երկու մարդ վիրավորվել է, վնասվել է բազմաբնակարան շենք։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը։ Նրա խոսքով ՝ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են արդյունաբերական ձեռնարկության տարածքում։
Վլադիմիր Պուտինի Իլ-96 ինքնաթիռը վայրէջք է կատարել Պալամ ռազմաօդային բազայում։ Ռուսաստանի նախագահին դիմավորել են կարմիր գորգով, պատվո պահակախմբով և Aurus մակնիշի ավտոմեքենայով։ Աշխատանքային այցը Հնդկաստան կտևի սեպտեմբերի 11-ից 13-ը։
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ ամերիկացիները չպետք է մոռանան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների դասերը, մասնավորապես այն, որ արտասահմանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջականորեն ազդում են երկրի անվտանգության վրա, հայտնում է CBS News-ը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիային կոչ է արել պահպանել Ուկրաինային աջակցելու ուղեգիծը և պաշտպանության ծախսերի բարձր մակարդակը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության դիրքերի ամրապնդման ֆոնին։ Դրա մասին նա հայտարարել է սեպտեմբերի 10-ին Բեռլինում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանների ամենամյա համաժողովում, հայտնում է DW-ն։
Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ կազմակերպած տիեզերական հարցերին նվիրված միջազգային գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ են արել Եվրոպային՝ ամրապնդել իր տիեզերական ոլորտը։
Ռազմարդյունաբերական տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են ու այդ առաջընթացը երկրներին բարձրացնում է բոլորովին այլ մակարդակի։
Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի ֆոնին օդանավակայանները սկսել են լայնածավալ սահմանափակումներ կիրառել ինքնաթիռների վառելիքով լիցքավորման հարցում։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Ավարտված օրացուցային ամառն Արևմտյան Եվրոպայում ամենաշոգն է եղել օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։ Օգոստոսին կրկնվել է ամսական ջերմաստիճանի ռեկորդը, որը գրանցվել էր 2023 թվականի հուլիսին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հասարակական գործիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանն է:
Սեպտեմբերի 10-ին Ադիս Աբեբայում կայացած բարձր մակարդակի ճեպազրույցի ընթացքում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ՀՀ գալիք նախագահության կողմից ներկայացվել է նախագահության առաջնահերթությունները և համաժողովի նախապատրաստական աշխատանքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լրատվամիջոցների այն հաղորդումները, թե իբր իրանական պատասխան հարվածների ընթացքում Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաօդային բազայում վնասվել են ամերիկյան կործանիչներ։ Այդ մասին տեղեկացնում է News Nation-ը։
Կազանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբի 66-րդ նիստը։