Վիետնամի հասարակական անվտանգության նախարար Լյուոնգ Տամ Կուանգը երկրի կառավարության անունից Ազգային ժողովին է ներկայացրել օրինագիծ, որն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որոնք կվերացնեն մահապատիժը որոշ տեսակի հանցագործությունների համար։ Այդ մասին հայտնել է Վիետնամի տեղեկատվական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը էբոլա տենդի դեմ 70 000 չափաբաժին Ervebo պատվաստանյութ կստանա առողջապահության ոլորտի աշխատողներին պաշտպանելու, ինչպես նաև կլինիկական թեստավորումների համար։ Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում տարածված հայտարարության մեջ։
ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ատոմային էներգետիկայի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին պնդել է, թե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կիրառելով «սխալ հաշվարկներ» է անում:
Կրեմլը դեռևս տեղեկություն չունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա հնարավոր այցի վերաբերյալ։
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ուկրաինայում հնարավոր ընտրությունների անցկացման գործընթացին, սակայն Ուկրաինայի գործն է որոշել ընտրությունների անցկացման ժամկետը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի խոսնակ Անիտտա Հիպերը՝ պատասխանելով Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովի օգոստոսի 18-ի տեսաուղերձի վերաբերյալ հարցին։
Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը էականորեն փոխում է արտաքին քաղաքականության նկարագրությունը նախորդ հնգամյա ծրագրի համեմատ։ Ամենաակնառու փոփոխություններից մեկը վերաբերում է Ռուսաստանին. հինգ տարի առաջ որպես Հայաստանի «ռազմավարական դաշինք» և «դաշնակցային հարաբերություններ» նկարագրվող կապերն այժմ ներկայացվում են որպես վերափոխման ենթակա գործընկերություն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռումինիայի կողմից ծովային դրոնի ոչնչացումից հետո հայտարարություն է արել՝ արտահայտելով իր մտահոգությունը:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն արձագանքել է պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովի հայտարարությանը՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ ներկայում դա հնարավոր չէ։
Վատիկանը «լուրջ մտահոգություն» է հայտնել Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության իրականացման հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտարարվել է Հռոմի Պապ Լևոն 14-րդի և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հանդիպումից հետո։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմին դիտավորյալ հրապարակել է մի գրառում, որը կարող է մեկնաբանվել որպես սպառնալիք՝ ուղղված նախագահ Դոնալդ Թրամփին․ գրում է The Washington Post-ը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին հարցին, հայտարարել է, որ այդ հարցը նախագահի աշխատակազմի իրավասության շրջանակում չէ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` Թուրքիայի դեմ ուղղված սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը և քաղաքական մոլորությունները․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը՝ մեկնաբանելով Նեթանյահուի այն հայտարարությունները, որ Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայության սպառնալիքը․ գրում է ՏԱՍՍ-ը։
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ հրթիռի արձակումը Փհենյանից տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին։ Լրացուցիչ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Իրանի բարձրաստիճան զինվորականը հավելել է, որ Թեհրանն օրեցօր կատարելագործում է իր ողջ սպառազինության հնարավորությունները և ավելի ճշգրիտ, կործանարար ու տեխնոլոգիամետ զենք է արտադրում։
Հուլիսի վերջին շուրջ 72 000 անօրինական միգրանտ կարողացել էր Մարոկկոյից ծովով և ցամաքով հասնել Սեուտա, որի բնակչությունը կազմում է 80 000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը հաջորդող օրերին կամավոր կերպով վերադարձել է Մարոկկո, սակայն մի քանի հազար միգրանտ շարունակում է մնալ Սեուտայում։
Աղբյուրները հավելել են, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղել են գիշերներ, երբ Պարսից ծոցից արտահանվել է 15-20 միլիոն բարել նավթ։
Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծ ցանկություն են հայտնում նպաստելու կարգավորման գործընթացին։
Էրդողանը Թուրքիան ներքաշում է վտանգավոր արկածախնդրությունների մեջ Սիրիայում։ Իսրայելը ոչ մեկին թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը
Կիևի վարչակարգի դիրքորոշման պատճառով խաղաղ կարգավորման հարցում լավատեսության նախադրյալներ այժմ չկան։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նաև միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոնկրետ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Իսրայելի այն գործողությունների դեմ, որոնք, Անկարայի գնահատմամբ, սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը չի հանդուրժի իրեն սպառնացող թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում։ Այս մասին հայտարարությունը նա տարածել է X-ի իր էջում։
Նա զգուշացրել է, որ «ձախողված քաղաքականության կրկնապատկումը միայն կբերի հետագա պարտության և իրանցիների թշնամանքի»։
ԱՄՆ-ի զինվորականները գաղտնի կերպով նավագնացության միջանցք են ստեղծել Հորմուզի նեղուցում՝ այդտեղով օրական միլիոնավոր բարել նավթ փոխադրելու համար: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ հարգում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության պայմաններ ստեղծելու համար։ Այս մասին նա գրել է X հարթակում։
ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 40 տրիլիոն դոլարը, հայտարարել է երկրի Ֆինանսների նախարարությունը։ Հինգ ամիս առաջ՝ մարտին, պետական պարտքը հասել էր 39 տրիլիոն դոլարի, իսկ դրանից ևս հինգ ամիս առաջ՝ հոկտեմբերին, այն կազմում էր 38 տրիլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Իրանը ցանկանում է արագացնել Ռուսաստանի հետ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը իրավիճակի կայունացումից հետո, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խիստ դատապարտել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի հայտարարությունները, որը կոչ էր արել ամեն օր սպանել տասնյակ «թշնամիների», հաղորդում է Bild-ը։ ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Սեբաստիան Հիլլեն նրա խոսքերը անվանել է «մարդատյաց և միջազգային իրավունքին հակասող» և հայտարարել, որ դրանք «անընդունելի են»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ Իրանի դեմ ուղղված «կործանարար» տնտեսական գործողությունը Սպիտակ տան՝ Միացյալ Նահանգներում առկա ճգնաժամից ուշադրությունը շեղելու փորձ է։