Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի «պարտությունը մոտ է»՝ ելույթ ունենալով սիրիական տարածքում գտնվող Հերմոն լեռից, որը Իսրայելը վերահսկում է Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո՝ 2024 թվականի վերջից, գրում է The Times of Israel-ը:
Չինաստանի ժողովրդական Հանրապետության Սիչուան նահանգի զբոսաշրջային և առևտրային քաղաքներից մեկում՝ Չենդուում, սեպտեմբերի 7-ին մեկնարկել է Շանհայի համագործակցության երկրների կանաչ զարգացման արդյունաբերության ստանդարտացման և վերապատրաստման և «Ծառայությունների առևտրի զարգացման գործում ստանդարտացման վերաբերյալ երկշաբաթյա սեմինար՝ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության գործընկեր երկրների համար: Դասընթացը կազմակերպել է Չենդուի ստանդարտացման ինստիտուտը՝ իր հարկի տակ հավաքելով աշխարհի մոտ 13 երկրների տարբեր […]
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին, խմելու ջրի մաքրման համակարգերի արտադրությամբ, տեղադրմամբ և շահագործմամբ զբաղվող բելգիական BOSAQ ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյքոբ Բոսսաերին, ինչպես նաև ընկերության միջազգային հարաբերությունների պատասխանատու Էնթոնի Տարիգանին։
Մոսկվան և Անկարան քննարկել են Կիևի գործողությունների պատճառով Սև ծովում նավարկության սպառնալիքների հարցը։ Այս մասին սեպտեմբերի 8-9-ը Մոսկվայում կայացած ռուս-թուրքական ԱԳՆ խորհրդակցություններից հետո հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Բազմաթիվ մարդիկ երեքշաբթի չեն կարողացել տուն վերադառնալ հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումների պատճառով և ստիպված են եղել գիշերն անցկացնել տնից դուրս։
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Փարիզում անցկացվելիք Միջազգային տիեզերական գագաթնաժողովին, որտեղ հանդես կգա ապագայի տիեզերական ենթակառուցվածքի հեռանկարներին նվիրված կլոր սեղանի շուրջ, հետևում է միջոցառման ծրագրից, որը հրապարակվել է Ֆրանսիայի ԱԳՆ էջում։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջին պետական հաղթանակից հետո կուսակցական ճգնաժամի ֆոնին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց Ուկրաինային շարունակական աջակցության մասին՝ չնայած Կիևի հետագա աջակցության դեմ հանդես եկող աջակողմյան ուժերի ամրապնդմանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռևս որոշված չեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է իրանական լցանավերին ԱՄՆ-ի հարվածները՝ նշելով, որ երկրի զինված ուժերն իրագործել են ինքնապաշտպանության իրենց իրավունքը՝ հարվածելով ամերիկյան ռազմակայաններին և նավերին։
Ճապոնիայի Այչի պրեֆեկտուրայում արդեն երկրորդ օրն է՝ ուժեղ անձրևներ են տեղում: Նագոյայում մեկ ժամում գրանցվել է ռեկորդային՝ 104,5 մմ տեղում:
Մեծ Բրիտանիայի օդային երթևեկության կառավարման համակարգում տեղի ունեցած խափանման պատճառով երկու օրում չեղարկվել է ավելի քան 1900 չվերթ։ Այս մասին, վկայակոչելով ավիացիոն վերլուծություններ իրականացնող Cirium ընկերության տվյալները, հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պնդումները, թե իրանական ուժերը հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գործող ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչ նավի, իրականությանը չեն համապատասխանում։
Եթե մի օր Փաշինյանն ասի՝ Հայաստանը պիտի կործանվի, որ Ադրբեջանը ապրի, Մարիա Կարապետյանը դա կհիմնավորի. Քրիստինե Վարդանյան
Ըստ հայտարարության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև մտահոգված է հիվանդանոցներին, բուժաշխատողներին և հանրային ինստիտուտներին իսրայելական հարվածների, ինչպես նաև հումանիտար օգնության մուտքի սահմանափակումների առնչությամբ։
Առաջիկա օրերին Իրանը կհայտարարի Հորմուզի նեղուցից այն կողմ նոր սահմանափակ մուտքի գոտի ստեղծելու մասին: Ինչպես հաղորդում է իրանական պետական լրատվամիջոցը, այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Մոհսեն Ռեզաին:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 8-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամանագրեր է ստորագրել Սկուպշչինայի՝ խորհրդարանի արձակման և հոկտեմբերի 25-ին նոր ընտրությունների նշանակման մասին։
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն։ Այս մասին հայտնում ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Միևնույն ժամանակ Միլիբենդը մերժել է այն ենթադրությունները, որ պատժամիջոցները կազդեն Իսրայելի հետ հետախուզական համագործակցության վրա։
Միջոցները կհատկացվեն Կիևին ռազմական աջակցության համար նախկինում հաստատված ֆինանսավորման վերաբաշխման հաշվին։
Նրա փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել նահանգի հյուսիսային մասում՝ Սարմադա քաղաքից ոչ հեռու գտնվող Բուրջ էն-Նիմրա շրջանի սպառազինության պահեստում:
Իսրայելն արձագանքել է Մեծ Բրիտանիայի այս որոշմանը։
Նա նշել է, որ, հայկական կողմի գնահատմամբ, Ռուսաստանի կիրառած սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին և սկզբունքներին։
Նախարարը նշել է, որ ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են ադրբեջանական կողմին:
Բայց մի՞թե սա առաջին անգամն է, որ նրանք չեն նկատում։ Հիմա հարցը նույնիսկ նրանում չէ՝ նկատում են նրանք դա, թե ոչ. նրանք դառնում են նախապատրաստվող ահաբեկչությունների ուղղակի հանցակիցները
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվել են կարևոր քայլեր:
Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Նախարարը նշել է, որ վերջին անգամ Արաբատ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Բիշքեկում։
Պորտալի տվյալներով՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները նույնպես Բրիտանիայի ԱԳՆ-ին հայտնել են, որ կիսում են Արևմտյան ափին հրեական բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ Լոնդոնի մտահոգությունը, նույնիսկ եթե համամիտ չեն ապրանքների ներմուծման արգելքի անհրաժեշտության հետ։