Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան համատեղ հայտարարության մեջ դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափի ռազմավարական կարևոր մասում 1234 տան կառուցման մրցույթներ հայտարարելու ծրագրերը՝ որոշումը որակելով «անընդունելի»։ Համատեղ հայտարարությունը տարածել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը սոցցանցում կատարած գրառմամբ քննադատել է Իսրայելի՝ Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու քաղաքականությունը:
Ռուսաստանը պատրաստ է լսել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված նոր առաջարկները, այսօր հայտարարել է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը՝ ընդգծելով, սակայն, որ ցանկացած առաջարկ պետք է համապատասխանի նախագահ Պուտինի կողմից սահմանված նպատակներին և արտացոլի «տեղում առկա իրականությունը»։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունից և Ֆինլանդիայում Բելառուսի դեսպանատնից հարցի շուրջ Reuters-ին առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ:
Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերվա ընթացքում վնասել են Մոլդովայի հետ սահմանային անցակետը՝ Ուկրաինայի հարավային Օդեսայի շրջանում, այսօր հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։
«Ադրբեջանն արժեքավոր գործընկեր է թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության ոլորտներում, և այս համագործակցությունը երբեք այսքան ուժեղ չի եղել»․ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։
Սպիտակ տունը հուլիսի կեսերին հրաժարվել է ընդունել մեղքը Իրանում դպրոցին հասցված հարվածի համար՝ հայտարարելով, թե ԱՄՆ-ն երբեք հարվածներ չի հասցնում երեխաներին։
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ի դաշնակից մերձավորարևելյան որոշ երկրներ «կիսաչեզոք» դիրք էին զբաղեցրել Իրանի դեմ հակամարտության ընթացքում։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պետք է ծրագրեր մշակի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու համար։
Հուլիսի վերջին Հայաստանն ու Իրանը համաձայնության եկան «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» երկարատև բարտերային ծրագիրն ընդլայնելու հարցում: Հաշվի առնելով ռուսական ներմուծման գերիշխանությունը (մոտավորապես 84%) և իրանական գազի փոքր մասնաբաժինը (15-16%) Հայաստանի էներգետիկ ոլորտում, այս քայլը, կարծես, Երևանի կողմից իր էներգետիկ հոսքերը դիվերսիֆիկացնելու փորձ է:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ վերջին երկու շաբաթը ցույց տվեց, որ Թեհրանը շատ ավելի մեծ ճնշում է զգում, քան ԱՄՆ-ն։
Պաշտոնյան հավելել է, որ «օրական ևս 150 000 բարել հում նավթ է մատակարարվում համաշխարհային շուկա Թուրքիայի Ջեյհան նավահանգստով», որը գտնվում է Միջերկրական ծովի ափին։
Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ մտնում է նոր փուլ, որտեղ Մոսկվան այժմ, կարծես, ավելի ու ավելի հակված է ապավինել չափավորված տնտեսական և քաղաքական ճնշմանը, այլ ոչ թե կոշտ պատժիչ միջոցառումներին: Այս փոփոխությունն արտացոլում է Կրեմլի այն գիտակցումը, որ քանի դեռ Երևանը շարունակում է խորացնել համագործակցությունն արևմտյան գործընկերների հետ, չափազանց հարկադրանքը կարող է արագացնել Հայաստանի ռազմավարական հեռացումը Ռուսաստանից, այլ ոչ թե շրջել այն․ գրում է The National Interest-ը։
Միաժամանակ իսրայելական ուժերը հրետանային գնդակոծության են ենթարկել Լիբանանի հարավի մի շարք շրջաններ։ Մասնավորապես, արկերը կրկին հասել են Ալի ալ-Թահեր բլրի շրջանին։
Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը։ Իսկ նախօրեին Կիևին հասցված գիշերային հարվածներն ասվածի հաստատումներից մեկն է։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Այս սպառնալիքներից հետո նավթի գինը բարձրացել էր մինչև երեք շաբաթվա ընթացքում ամենաբարձր մակարդակը։
Վաշինգտոնն Իրանի վրա հարձակվելուց բացի այլ ընտրություն չուներ։
Միևնույն ժամանակ, մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք և ԱԻ-92 ու ԱԻ-95 մակնիշի մոտ 5 հազար տոննա բենզին։
Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Երկրորդին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և հաջողություններ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է դիվանագիտական թիմի թարմացմանն ուղղված որոշումների նախապատրաստման մասին, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը կառավարությանն առաջարկել է կրկնակի ավելացնել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ռուսական վիզաների շտապ ձևակերպման հյուպատոսական վճարները։ Որոշման համապատասխան նախագիծը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, սակայն ներկայում այդ հարցը օրակարգում չկա։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկության մասին, ըստ որի` վերջին 24 ժամում, իբր, Լարսի անցակետով Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 20 հազար քաղաքացի։ Նախարարության պնդմամբ՝ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և դա որոշ շահագրգիռ անձանց իրականացրած նպատակային ապատեղեկատվություն է։
Գերմանիայում մոտ 14 000 մարդ շոգ եղանակի զոհ է դարձել ընթացիկ ամռանը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է առնվազն 1992 թվականից ի վեր: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության կառուցվածքի մեջ մտնող Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) տվյալները:
Օգոստոսի սկզբին ծովային փոխադրողներն անսպասելի խոչընդոտի են բախվել. թուրքական իշխանությունները խստացրել են հսկողությունը Դարդանելի միջով նավերի անցման նկատմամբ, այդ թվում՝ դեպի Նովոռոսիյսկ և Ուկրաինայի նավահանգիստներ:
Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի իբր մոտալուտ պարտության մասին պնդումները նրա հակառակորդների սխալ հաշվարկների արդյունքն են։
Սասեքսի դուքս, արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա՝ թագավորական պարտականություններից հրաժարվելուց և Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց վեց տարի անց։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» դեմ՝ կազմակերպությանը կրկին ներառելով ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում գործող պատժամիջոցների ցանկում։
«Բաքուն դարձել է կենտրոնն իր գենսեկով՝ Ալիևով, իսկ Փաշինյանը վերածվել է ադրբեջանական կոնսուլի կամ ընդամենը տեղական կատարողի: Հետևաբար, եթե մենք ուզում ենք հասկանալ առաջիկա տարիների ռազմավարական զարգացման տրամաբանությունը, ստիպված շատ ուշադիր լսում ենք Ալիևի ելույթները»: