Բաժիններ՝

Միջերկրական ծովում 90 միգրանտներ են խեղդվել Լիբիայի ափերի մոտ

Փետրվարի 2-ի առավոտյան շուրջ 90 միգրանտներ են խեղդվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Օլիվիա Հեյդենը։

«Գնահատումների համաձայն, այսօր վաղ առավոտյան 90 միգրանտ է խեղդվել Լիբիայի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով»,-նշել է նա: Ափին հայտնաբերվել է տասը մարդու մարմին, նրանցից երկուսը լիբիացիներ են, ութը՝ պակիստանցիներ: Երկու հոգի փրկվել է, նրանց ծովում վերցրել են ձկնորսները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728