Պետական մարմինները մահացած են համարել Բրազիլիայի նախագահին
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը չի ստացել 2017 թվականի նոյեմբերի եւ դեկտեմբերի թոշակը, որովհետեւ պետական մարմիններին չի ներկայացրել ապացույցներ, որ ինքը ողջ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բրազիլական օրենսդրության համաձայն՝ թոշակառուն ամեն տարի պետք է նորացնի գրանցումն այն մարմիններում, որոնք պատասխանատու են համապատասխան վճարումների համար: 77-ամյա Տեմերը թոշակի է անցել 1999 թվականին 58 տարեկան հասակում:
Այն ժամանակ նա զբաղեցնում էր Սան Պաուլուի նահանգի դատախազի պաշտոնը: Օրենսդրությանը համապատասխան քաղաքական գործչին հասանելիք ամսական վճարումները կազմում են 45 050 ռեալ (14 216 դոլար): Ինչպես հայտնել են Բրազիլիայի նախագահի վարչակազմում, Տեմերը չի կարողացել ներկայացնել փաստաթղթերը ժամանակ չունենալու պատճառով, բայց այժմ անհրաժեշտ թղթերն արդեն ուղարկվել են:



