Բաժիններ՝

Կահիրեում ոստիկանությունը «դոնորական օրգանների ֆաբրիկա» է հայտնաբերել

Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեում բացահայտել է բժիշկների եւ միջնորդների հանցախումբ, որոնք զբաղվում էին դոնորական երիկամների վաճառքով:

Այդ մասին գրել է «Յոում7» նորությունների պորտալը: Հանցագործները միջնորդների միջոցով գտել են փողի կարիք ունեցող «դոնորների», որոնց համոզել են 25 հազար եգիպտական ֆունտով (շուրջ 1,4 հազար ամերիկյան դոլարով) վաճառել իրենց երիկամը: Այնուհետեւ «դոնորները» ժամանել են Կահիրե, որտեղ մի քանի օր ապրել են վարձով բնակարանում եւ տվել անալիզներ:

Նման «պացիենտների» ընդունումն իր մասնավոր կաբինետում կատարել է ձերբակալված բժիշկներից մեկը: Այնուհետեւ «դոնորին» տարել են մասնավոր կլինիկա, որեղ հանցախմբի գործունեությանը ներգրավված վիրաբույժը կատարել է վիրահատություն: Այս պահին հանցախմբի բոլոր անդամները ձերբակալված են, տուժածները խոստովանական ցուցմունքներ են տալիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս