Բաժիններ՝

Մադրիդը պնդում է, որ Պուչդեմոնը չի պատրաստվում Բելգիայից վերադառնալ Իսպանիա

Իսպանիայի իշխանություններն այն կարծիքին են, Կատալոնիայի՝ Բելգիա փախած նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը չի պատրաստվում վերադառնալ պիրենեյան թագավորություն: Այդ մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար, երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն։

Ավելի վաղ El Eco թերթը տեղեկացրել է, որ Պուչդեմոնը մոտավորապես 550 քառակուսի մետր տարածքով ընդարձակ առանձնատուն է վարձակալել բելգիական Վաթեռլոոում: Քաղաքական գործչի տրամադրության տակ կլինի 6 սենյակ, 3 լոգարան՝ սաունայով, լավ սարքավորված խոհանոց, ավտոտնակ՝ 4 ավտոմեքենայի համար եւ 100 քառակուսի մետր տարածքով պատշգամբ, որտեղից տեսարան է բացվում այգու վրա: Այդ տանը բնակվելու արժեքը ամսական կազմում է 4,4 հազար դոլար:

Այդ կապակցությամբ Մենդես դե Վիգոն նշել է, թե տեսել է մամուլի հաղորդագրություններն այն մասին, որ Կատալոնիայի նախկին ղեկավարը պատրաստվում է տեղափոխվել առանձնատուն:

«Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ Պուչդեմոնը չի ցանկանում վերադառնալ Իսպանիա»,-ընդգծել է կառավարութան պաշտոնական ներկայացուցիչը: Նա կոչ է արել Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենին՝ Կատալոնիայի ապագա ղեկավարի պաշտոնում առաջադրել «նոր թեկնածուի», որը խնդիրներ չունի արդարադատության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս