Բաժիններ՝

Թերեզա Մեյը Սի Ցզինպինին նվիրել է սկավառակներ՝ բնապահպանության մասին ֆիլմերով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Չինաստան կատարած իր այցի ժամանակ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին է հանձնել DVD-սկավառակների ընծայական հավաքանի՝ BBC-ի Blue Planet 2 («Երկնագույն մոլորակ 2») բազմասերիանոց վավերագրական ֆիլմերով:

Այս մասին հայտնել է Daily Mail թերթը: Թերթի տվյալներով՝ այդ նվերի իմաստն այն է, որ այն ակնառու կերպով ցուցադրում է Մեծ Բրիտանիայի հանձնառությունը շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարին:

Ֆիլմը պատմում է Համաշխարհային օվկիանոսը պլաստիկե թափոններով աղտոտելու մասին: DVD-սկավառակների հավաքանիում նաեւ եղել է հատուկ ուղերձ Սի Ցզինպինին բրիտանացի հեռուստահաղորդավար եւ բնախույզ Դեւիդ Աթենբորոյից: Դրանում նա նախազգուշացնում է մոլորակի համար այն վտանգների մասին, որոնք առաջանում են մարդու գործունեությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս