
Կորեացիներն Օլիմպիական խաղերի հյուրերին շան միս են առաջարկում

Հարավային Կորեայի Փհենչհանում, որտեղ մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը, ռեստորանները հրաժարվել են ճաշացուցակից հանել շան մսով պատրաստված կերակրատեսակները: Չնայած երկրի իշխանությունների խնդրանքներին, հասարակական սննդի աշխատողները շարունակում են հյուրերին հյուրասիրել դրանով: Այդ մասին հայտնել է Fox News-ը:
12 հաստատություններից, որտեղ շան միս են մատուցում, սոսկ երկուսն են համաձայնել ենթարկվել կառավարությանը, որը դրանց նյութական վնասի փոխհատուցում է խոստացել:
Ինչպես նշել է հրատարակությունը, Փհենչհանի պաշտոնյաները մի քանի միլիոն դոլար են ծախսել՝ շրջանը Խաղերին նախապատրաստելու համար: Միջոցառումները ներառել են, օրինակ՝ բոլոր ճաշացուցակների եւ ցուցանակների թարգմանությունն օտար լեզուներով, ինչպես նաեւ ճաշացուցակից շան միսը հանելու հանձնարարությունը:
2018 թվականի օլիմպիական կազմկոմիտեն անհանգստություն է հայտնել Հարավային Կորեայում շան մսի գործածության կապակցությամբ:
Շան մսի գործածումը տարածված է Ասիայի որոշ երկրներում, այդ թվում՝ Հարավային Կորեայում եւ Չինաստանում, որտեղ դա օրինական է: Մյուս շատ պետություններում, օրինակ՝ Վիետնամում, Կամբոջայում, Ֆիլիպիններում, Սինգապուրում սննդի մեջ գործածելու համար շներին սպանելն արգելված է: