
ԱՄՆ-ը «տառապում է ժամանակավոր խելագարությունից». Ռոբերտ դե Նիրո

Հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն Դուբայում կլիմայական փոփոխությունների հարցին նվիրված ելույթի ժամանակ նշել է, որ Ամերիկան «տառապում է ժամանակավոր խելագարությունից»: Փետրվարի 11-ին այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
«Ես ասում եմ իմ երկրի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին: Չէի ցանկանա ասել, թե մենք «հետամնաց» երկիր ենք, ուստի եկեք պարզապես ասենք, որ մենք տառապում ենք ժամանակավոր խելագարության դեպքից»,- մեջբերում է անում գործակալությունը դերասանի խոսքից:
Ավելի վաղ Ռոբերտ դե Նիրոն եղել է հոլիվուդյան մյուս դերասանների թվում, որոնք հանդես են եկել Թրամփի վարչակազմի քաղաքականության քննադատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: