Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում կարևորել են Հարավային Կորեա բարձրաստիճան պատվիրակների այցի արդյունքները

ԿԺԴՀ-ն «նշանակալի» է համարել Հարավային Կորեա իր պատվիրակության այցը, որը գլխավորել է պետության անվանական ղեկավար Կիմ Յոն Նամը: Այդ մասին հայտնել է հանրապետության «Նոդոմ սինմուն» կենտրոնական թերթը:

«Բարձրաստիճան պատվիրակների ուղեւորությունը կարեւոր քայլ ծառայեց Հյուսիսի եւ Հարավի միջեւ հարաբերությունների բարելավման համար, պայմաններ ստեղծեց Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար»,- նշում է թերթը:

Հրատարակությունը նաեւ տեղեկացնում է, որ Կիմ Յոն Նամը եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը միասին Սեուլում ներկա են եղել «Սամչժիյոն» համույթի համերգին: Միեւնույն ժամանակ նյութում չի նշվում այն մասին, որ Հարավային Կորեայի ղեկավարին է փոխանցվել Կիմ Չեն Ընի ուղերձը՝ ԿԺԴՀ այցելելու հրավերով:

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ Կիմ Յո Չժոնը՝ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը, Հարավ է այցելել փետրվարի 9-11-ը: Այցի ընթացքում Սեուլում բանակցություններ են կայացել Մուն Չժե Ինի հետ, ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները նաեւ ներկա են եղել Փհենչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս