Բաժիններ՝

Ան-148-ի կործանումը հայտնվել է տեսահսկման խցիկներում

Մոսկվայի մարզում Ան-148 ինքնաթիռի անկումը հայտնվել է տեսահսկման խցիկներում: Տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում: Տեսագրության 26-րդ վայրկյանին երեւում է պայթյուն, որի ալիքից ինքնաթիռը թռչում է եւս մի քանի տասնյակ մետր եւ ընկնում։

«Սարատովի ավիագծեր» ավիաընկերության Մոսկվա – Օրսկ 703-րդ չվերթի Ան-148 մարդատար ինքնաթիռն աղետի է ենթարկվել փետրվարի 11-ի ցերեկը Մոսկվայի մարզի Ռամենսկոյեի շրջանում:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=fPpHb7uQA9g

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս