Բաժիններ՝

Թայվանի երկրաշարժի հետևանքով զոհերիր թիվը հասել է 16-ի

Թայվանում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, տուժածների թիվը շուրջ 280-ն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժից արդեն չորս օր անց երկրում շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները:

Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի և 278 վիրավորի մասին:

Թայվանում փետրվարի 6-ին տեղի էր ունեցել 6.5 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել էին առնվազն հինգ հետցնցում 4.5 և երկու հետցնցում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ:

Լուսանկարը` EPA-EFE

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս