
Մերձմոսկվայում ավիաաղետից զոհվածների մարմնամասերի հավաքումը կտևի մեկ շաբաթ

Մերձմոսկվայում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմնամասերի հավաքումը՝ գենետիկական փորձաքննություն անցկացնելու համար, կշարունակվի յոթ օր: Այդ մասին փետրվարի 12-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Կազմակերպվել է զոհվածների մարմնամասերի հավաքումը: Այդ գործընթացը բավականին տեւական է: Յոթ օրվա ընթացքում մարմնամասերը կհավաքեն»,-ասել է նա: