
Ավստրալական ճամփորդանավը նավահանգիստ է վերադարձել զուգարանի հերթում ծագած ծեծկռտուքի պատճառով

Ավստրալական ճամփորդանավի՝ նավահանգիստ վերադառնալու պատճառը դարձել է զուգարանի հերթում ծայր առած ծեծկռտուքը: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով Նոր Հարավային Ուելսի (նահանգ Ավստրալիայի հարավ-արեւելքում) ոստիկանությունը:
Ծեծկռտուքն սկսվել է մի քանի տղամարդկանց միջեւ, որոնք փետրվարի 11-ի առավոտյան սպասում էին զուգարանի՝ իրենց հերթին:
«Ծեծկռտուքի ընթացքում 37-ամյա մի կին, որն ուղեկցում էր տուրուդմփոցին մասնակցողներից մեկին, գինու դատարկ շշով հարվածել է մի 21-ամյա տղամարդու, ինչը մաշկին կտրված վերքեր է առաջացրել»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նավահանգիստ վերադառնալուց հետո ծեծկռտուքին մասնակցած բոլոր վեց տղամարդիկ, եւ կինը, որը ենթադրաբար, Ռուսաստանի քաղաքացի է, հանձնվել են ոստիկանությանը եւ ձերբակալվել, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: