Բաժիններ՝

ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա, բայց պատրաստ է բանակցություններ սկսել նրա հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը:

«Առավելագույն ճնշում գործադրելու արշավը կշարունակվի եւ ավելի ինտենսիվ կդառնա: Բայց եթե ցանկանում եք խոսել, մենք կխոսենք»,- ասել է Փենսը Washington Post-ին տված հարցազրույցում:

Փենսին հարցրել են՝ ինչ քայլեր կպահանջվեն Փենյանից նրա նկատմամբ պատժամիջոցները հանելու համար: «Չգիտեմ: Հենց դրա համար էլ բանակցություններ են հարկավոր»,- պատասխանել է ԱՄՆ-ի փոխնախագահը:

ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ԿԺԴՀ-ն նախ պետք է հրաժարվի միջուկային ու հրթիռային ծրագրերից, եւ միայն դրանից Վաշինգտոնը կհամաձայնի բանակցություններր սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս