Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում օդանավակայանը փակել են Թեմզայում հայտնաբերված ռումբի պատճառով

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի՝ մեծությամբ հինգերորդ օդանավակայանը՝ «Լոնդոն-Սիթին», անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակվել է Թեմզա գետում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբի հայտնաբերվելուց հետո: Այդ մասին հայտնել են օդային նավահանգստում:

«Պլանավորված աշխատանքների շրջանակներում Գեւորգ V թագավորի նավաշինարանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների արկի հայտնաբերվելուց հետո Լոնդոնի ոստիկանությունն անվտանգության նկատառումներով ստեղծել է օտարման 214-մետրանոց գոտի: Դրա հետեւանքով «Լոնդոն-Սիթի» օդանավակայանը փակվել է»,- ասված է օդային նավահանգստի Twitter-ում:

Սքոթլանդ Յարդում, իրենց հերթին, հայտնել են, որ ռումբը հայտնաբերվել է փետրվարի 11-ին 05:06-ին (Երեւանի ժամանակով 09:06-ին), ինչից հետո գտածոյի վայր են մեկնել մասնագետներ: 22:00-ին (Երեւանի ժամանակով 1:00-ին) ընդունվել է «օպերատիվ որոշում» շրջափակել շրջանը եւ փակել օդանավակայանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս