Ան-148-ի կործանման վայրում փրկարարական գործողությունն ավարտված է
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցներն ավարտել են փրկարարական գործողությունն Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում: Ինչպես փետրվարի 12-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը, աշխատանքներն անցել են որոնողական փուլ։
«Մենք արձանագրում ենք, որ ինքնաթիռում եղած 71 մարդիկ զոհվել են: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում հարազատներին ու մերձավորներին»,- լրագրողներին հայտնել է ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը:
Նրա խոսքով՝ հիմնական որոնողական աշխատանքները կարող են ավարտվել շաբաթվա ընթացքում: Նախարարն ընդգծել է, որ մասնագետներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով: «Բեկորների ցրված են շատ մեծ տարածությամբ, ձյունն ու տեղանքի ռելիեֆը դժվարին վիճակ են ստեղծել»,- հավելել է Պուչկովը: Ավելի վաղ հրապարակվել է հանրանավի ուղեւորների եւ անձնակազմի անդամների ցուցակը: Նրանց թվում եղել են երեք անչափահասներ:
Միջադեպը հետաքննում է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմը: Քննարկվում են պատահարի բոլոր վարկածները, հիմնականներն են՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը եւ տեխնիկական անսարքությունը: