Բաժիններ՝

Մինսկի խմբի գոյությունը վկայում է Եվրոպայում անվտանգության նպատակով համագործակցության հնարավորության մասին. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գոյությունը վկայում է Եվրոպայում անվտանգության ապահովման նպատակով համագործակցության հնարավորության մասին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նման հայտարարությամբ Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը: Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան: Այս երկրները բավականին երկար ժամանակի ընթացքում զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու գործով: Դա վկայում է այն մասին, որ Եվրոպայի անվտանգության ապահովման համար համագործակցությունը հնարավոր է»,- ընդգծել է Թոմաս Գրեմինգերը:

Մոսկովյան համաժողովին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս