Բաժիններ՝

Շերեմետևոն ճանաչվել է տարվա օդանավակայանը Եվրոպայում

Շերեմետեւո միջազգային օդանավակայանը դարձել է Air Transport Awards 2018 մրցանակի հաղթողը «Եվրոպայի տարվա օդանավակայան-2017» անվանակարգում: Այդ մասին հայտնել է «Վեստի.ru»-ն:

Ամեն տարի մրցանակաբաշխությունն անցկացնումէ բրիտանական International Transport News հանդեսը եւ ընտրում հաղթողներին այն ընկերությունների թվից, որոնք անցած տարվա արդյունքներով առավել մեծ ավանդն են ներդրել տրանսպորտային ճյուղի զարգացման բնագավառում:

Ընթացիկ տարում Շերեմետեւո օդանավակայանն ավարտում է շինարարությունը եւ շահագործման հանձնում նոր տերմինալը, միջտերմինալային անցումը եւ երրորդ անկախ թռիչքավայրէջքային գոտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս