Մեծ Բրիտանիայում նոր կրիպտոարժույթ է թողարկվել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի առթիվ
Մեծ Բրիտանիայում նոր գաղտնարժույթ է թողարկվել մայիսի 19-ին արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի առթիվ: Աշխարհում առաջին «թագավորական» թվային արժույթը կոչվում է Crown Royale:
Այդ մասին հայտնել է բրիտանական Daily Express թերթը: Թոքենների (ICO, Initial coin offering) սկզբնական տեղաբաշխումից ստացված միջոցների կեսը, հրատարակության տվյալներով՝ կուղղորդվի Sentebale, The Invictus Games եւ The Royal Foundation բարեգործական կազմակերպություններին, որոնք գործում են Եղիսաբեթ Բ-ի թոռան եւ ամերիկացի դերասանուհու հովանավորության ներքո:
Մյուս մասը կհատկացվի The Crown and Country Magazine հանդեսի կարիքներին, մասնավորապես, այն համարի հրատարակմամ ֆինանսավորման համար, որը նվիրված կլինի Հարրիի եւ Մեգանի հարսանեկան արարողությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: