Բրիտանական թագավորական ընտանիքի անդամներին արգելել են ոստրեներ ուտել և ջուր խմել. վտանգավոր ուտելիքների «սև ցուցակ»
Սննդագետները բրիտանական թագավորական ընտանիքի անդամների համար արգելված սննդամթերքի ցուցակ են կազմել արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ՝ նրանց թունավորումից զերծ պահելու նպատակով: Այս մասին հաղորդել է Independent-ը:
Արգելված ուտելիքի առաջին եւ հիմնական խմբի մեջ մտել են բոլոր տեսակի կակղամորթները, որոնց գործածումը հում վիճակում, ըստ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի փորձագետների՝ առավել վտանգավոր է ափամերձ ջրերում բնակվող վնասաբեր կորամանրէի պարունակության պատճառով:
Սեւ ցուցակի հաջորդ մթերքը հում միսն է եւ թույլ տապակած սթեյքները, որտեղ նույնպես պահպանվում են մարդուն հակացուցված միկրոօրգանիզմներ: Բացի դրանից, թագավորական ընտանիքին արգելել են ջրմուղի ջուր խմել, նունիսկ եթե դա թույլատրված է այդ երկրում: