Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները «Նովիչոկի» արտադրողին գտել են Մոսկվայի արվարձանում. The Times

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները «մեծ հավանականությամբ» հայտնաբերել են այն «ռուսական գաղտնի լաբորատորիան», որտեղ ստեղծվել է «Նովիչոկ» նյարդակաթվածահարական նյութը: Այս մասին գրել է The Times-ը:

Ուժային կառույցներում հրատարակության աղբյուրների տեղեկատվությամբ՝ «Նովիչոկի» արտադրողին հաջողվել է բացահայտել մի քանի օրում՝ օգտագործելով գիտական վերլուծությունը եւ հետախուզական տվյալները: Իր հերթին, The Sun տաբլոիդը պնդում է, որ լաբորատորիան, որտեղ Սերգեյ Սկրիպալի համար թույն են սինթեզել, գտնվում է իբր Յասենեւոյի շրջանում՝ Մոսկվայի ծայրամասում: Սկրիպալին եւ նրա դստերը Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում գտել են մարտի 4-ին:

Լոնդոնը մահափորձի պատասխանատվությունը բարդել է Մոսկվայի վրա: Ռուսաստանը ժխտում է բոլոր մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս