Սկրիպալի գործում նոր կասկածյալ է հայտնվել. Daily Mail
«Աերոֆլոտի» ավիաչվերթի, որով Յուլյա Սկրիպալը Մոսկվայից Լոնդոն է ժամանել, մի ուղեւորի կասկածում են Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպին մեղսակից լինելու մեջ: Ապրիլի 4-ին իր էլեկտրոնային տարբերակում այս մասին հայտնել է Լոնդոնի Daily Mail թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարությունում բարձրաստիճան մի աղբյուրի։
Ինչպես նշում է հրատարակությունը, խոսքը վերաբերում է «Աերոֆլոտի» AFL2570 չվերթին (սովորաբար խոշորագույն ավիափոխադրողի չվերթները նշվում են SU տառերով), որը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վայրէջք է կատարել մարտի 3-ին բրիտանական ժամանակով 14:32-ին:
Ինչպես պնդում է թերթը, ուղեւորը, որը ժամանել է այդ ավիաչվերթով, Մեծ Բրիտանիայի տարածքում մնացել է ընդդաենը մի քանի ժամ, իսկ այնուհետեւ կրկին մեկնել է Մոսկվա: Այդ այցի կարճատեւությունն էլ հարուցել է Բրիտանիայի իշխանությունների կասկածանքները հիշյալ անձի ուղեւորության նպատակների հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



