Բաժիններ՝

ԱՄՆ ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում վերագործարկում են Երկրորդ նավատորմը

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ կվերագործարկեն իրենց Երկրորդ նավատորմը, քանի որ Ռուսաստանն ավելի վճռական է դառնում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ռազմածովային գործողությունների ղեկավար Ադամ Ջոն Ռիչարդսոնն ասել է, որ նավատորմը, որը ցրվել էր 2011-ին, կվերահսկի ԱՄՆ-ի արևելյան ափն ու Հյուսիսատլանտյան օվկիանոսը: Նա ասել է, որ տարվա սկզբին հրատարակված Ազգային պաշտպանության ծրագրից պարզ է դառնում, որ հզոր ուժի մրցակցության դարաշրջանը ետ է վերադարձել:

Այդ ռազմավարությունը ստիպում է հակադրվել Ռուսաստանին և Չինաստանին:

Նավատորմը նախկինում կազմացրվել էր ծախսերի խնայողության և կառուցվածքային պատճառներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս