Բաժիններ՝

Բրիտանացին ճանապարհի անցքը փակել է տիկնիկների գլուխներով

Մեծ Բրիտանիայի Սուինդոն քաղաքի բնակիչ Նեւիլ Դեյթոնան տեղական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ճանապարհի անցքի վրա՝ այն փակելով տիկնիկների գլուխներով: Այս մասին հայտնել է BBC News-ը: Տղամարդն իր արարքը բացատրել է այն բանով, որ իրեն ձանձրացրել էր փոսն, ուստիեւ ինքը դիմել է «տիկնիկների ուժին»:

Դեյթոնայի ակցիան տեւում է շուրջ երեք շաբաթ: Առաջին տիկնիկը մեկ շաբաթ անց ինչ-որ մեկը հանել է, այդ ժամանակ բրիտանացին այն փոխարինել է ուրիշով: Դեյթոնան պատմել է, որ տիկնիկները գնում է բարեգործական խանութում, որտեղ ջարդված խաղալիքներ են վաճառվում: Քաղաքի բնակիչները խանդավառությամբ են վերաբերվել Դեյթոնայի ձեռնարկմանը:

«Ամեն օր, երբ ես անցնում եմ դրա մոտով աշխատանքի գնալու ճանապարհին, ժպտում եմ»,- խոստովանել է քաղաքի բնակչուհիներից մեկը: Արդյունքում տեղական իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031