Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան իր ժամանակային գոտին համապատասխանեցրել է Հարավային Կորեայի ժամանակի հետ

Նախորդ շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեան փոխել է իր ժամային գոտին՝ համապատասխանեցնելով Հարվային Կորեայի ժամանակի հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մայիսի 4-ին՝ տեղական ժամանակով 23:30-ին երկրում 30 րոպեով առաջ են տվել ժամացույցի սլաքները: Դա առաջին գործնական քայլերից է՝ արագացնելու երկու Կորեաների միավորումը: Մինչ այժմ Փհենյանում ժամանակը 30 րոպեով ետ է եղել Հարավային Կորեայի և Ճապոնիայի ժամանակից:

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պայմանավորվածություն ունի՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: «Մենք արդեն պայմանավորվածություն ունենք հանդիպման ժամի և տեղի վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփն ու հավելել, որ բավականին լավ ակնկալիքներ ունի այդ հանդիպումից:

Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ կհանդիպի մայիսի 22-ին Սպիտակ տանը՝ քննարկելու առաջիկա հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031