Բաժիններ՝

ԱՄՆ-ում պատրաստվում են ֆիլմ նկարահանել Թրամփի՝ իշխանության գալու մասին. THR

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալու պատմությունը պատրաստվում են դնել նոր կինոժապավենի հիմքում: Այդ մասին մայիսի 2-ին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը: Նրա տվյալներով՝ կինոնկարը կունենա «Աշակերտը» անվանումը (այս անվանումն է կրում ժողովրդականություն վայելող այն հեռուստաշոուն, որի հաղորդավարը եղել է Թրամփը):

Ֆիլմի սցենարի վրա աշխատելու է Vanity Fair հանդեսի հատուկ թղթակից Գեբրիել Շերմանը: «Լինելով լրագրող՝ ես ավելի քան 15 տարի գրել եմ Դոնալդ Թրամփի մասին,-հրատարակությունը մեջբերում է Շերմանի խոսքը:

Նա նշել է, որ արդեն «երկար ժամանակ հիանում է» Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարի պատմությամբ: Ինչպես գրում է Vanity Fair-ը, Թրամփի պատմությունը ներկայացվելու է այն մարդկանց դիտակետից, որոնք ազդեցություն են գործել ապագա նախագահի վրա, այդ թվում՝ նրա իրավաբանի՝ Ռոյ Քոնի տեսանկյունից: Կինոնկարի պրոդյուսերը լինելու է Gidden Media ընկերությունը: Նկարահանումների սկսվելու ժամանակը չի նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031