Բաժիններ՝

ԱՄՆ-ում զրահապատ ավտոմոբիլից թղթադրամներով լի մի քանի պարկ է ընկել

Ինդիանապոլիսի (Ինդիանայի նահանգ) հարավ – արեւմուտքում Brinks ընկերության զրահապատ ավտոմոբիլի ընթացքի ժամանակ բացվել է հետեւի դուռը, ինչի պատճառով ավտոմեքենայից դոլարի թղթադրամներով մի քանի պարկ է դուրս ընկել:

«Փողով լի պարկերն ընկել են ուղղակի խճուղու վրա: Այն, ինչ տեղի ունեցավ, շատ էր հիշեցնում ֆիլմի տեսարան. թղթադրամները թռչում էին ամենուր, ավտոմեքենաները կանգ էին առնում, մարդիկ դուրս էին նետվում եւ որսում դրանք: Ամեն օր չես տեսնի, թե ինչպես են դոլարներ սփռում խճուղով մեկ: Քաոսէր տիրում»,- Fox News-ին պատմել է պարեկային ոստիկան Բրոքս Մակքոյը: Հեռուստաընկերության տվյալներով՝ ավտոմեքենան կանգ է առել միայն այն ժամանակ, երբ առաջ անցած վարորդներն սկսել են ազդանշան տալ՝ նշելով ավտոմոբիլի հետեւի մասը:

Ենթադրվում է, որ խճուղում հայտնվել է շուրջ 600 հազար դոլար, սակայն ավելի ուշ Associated Press գործակալությունը, վկայակոչելով տեղական ոստիկանության սերժանտ Ջոն Փերինին, հայտնել է, որ ստույգ գումարն անհայտ է: Ոստիկանությունը փնտրում է դպրոցական ավտոբուսի վարորդի եւ սպիտակ պիկապի չոս ուղեւորների , որոնք հասցրել էին ճանապարհից հավաքել փողի մի մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս