
Հարավային Ամերիկայում գործարկել են ամենակարճ միջազգային չվերթը

Aruba Airlines ավիաընկերությունը կանոնավոր միջազգային հաղորդակցություն է սկսել Արուբա կղզու (Նորվեգիայի անդրծովյան տարածք) եւ Պունտո Ֆիջո (Վենեսուելա) քաղաքի միջեւ, որը տեւում է ութ րոպե: Այդ մասին հայտնել է Travel and Leisure-ն:
Օդային ուղեւորության գները, որը պլանավորվում է իրականացնել շաբաթական երկու անգամ, սկսվում են 2 հարյուր դոլարից: Ավելի վաղ ամենակարճ միջազգային ավիաթռիչքը Գերմանիայից Շվեյցարիա ութ րոպե տեւողությամբ թռիչքն էր, որը չեղարկվել է ցածր պահանջարկի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: