
Աղջիկները կսկսեն փողոցում քայլել սուպերմարկետի զամբյուղներով

Asos առցանց-մանրավաճառն աղջիկներին առաջարկել է պայուսակ, որը սուպերմարկետի մետաղական զամբյուղ է հիշեցնում: Ընկերության պաշտոնական կայքում աքսեսուարը հայտնվել է «Զամբյուղ-պայուսակ գնումների համար» անվանումով:
Իրի արտաքին կորպուսն իրենից ներկայացնում է մետաղե ձողերից կարկաս՝ միացած ցանցի տեսքով: Զամբյուղին ամրացված է օղի տեսքով բռնակը, իսկ ներսում պոլիէսթերից եւ պոլիամիդից սեւ պարկ է իրերը պահելու համար: «Գերազանց է, ճի՞շտ չէ»,- ասված է ապրանքի նկարագրության մեջ: Զամբյուղ-պայուսակը մատչելի է 43 դոլար գնով: