Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության մեջ ոչ մի դանդաղում չկա, ֆինանսական, ներդրումային ու առեւտրական բոլոր նախագծերը մնում են սեղանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

«Մենք չենք դադարեցրել ու չենք դանդաղեցրել համագործակցությունը (Հայաստանի հետ),- ասել է դիվանագետը:-Երբ կայացավ (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նոր վարչապետի հետ, հաստատվեց, որ ամեն ինչ պահպանվում է: Վեկտորն ու դինամիկան նույնն են»:

«Չեմ կարող խոսել հնարավոր բոլոր նախագծերի յուրահատկության մասին,- նշել է Պանկինը,- բայց բոլոր նախագծերը, որոնք վերաբերում են ֆինանսական, առեւտրական, ներդրումային, հումանիտար փոխագործակցությանը, սեղանին են: Այսինքն՝ ոչ մի շեղում կամ մասշտաբների կրճատում տեղի չի ունենում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031