Բաժիններ՝

Մայրը որդու հսկայական խալը պատճենել է իր դեմքի վրա

Բրազիլիայի Կասերես քաղաքի բնակչուհիներից մեկը խնդրել է իր դեմքի վրա նույնպիսի հսկայական խալ նկարել, ինչպիսին ունի իր երեխան: Այդ մասին հայտնել է The Independent-ը:

Խալը տարածվում էր մեկ տարեկան Էնզո Սեստարիի ճակատի մեծ մասի, աջ այտի եւ քթի վրա: Նրա մայրը՝ 26-ամյա Կարոլինա Ժիրադելին, ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ մարդիկ հաճախակի են իր որդուն նայում խղճահարությամբ, արհամարհանքով եւ զզվանքով:

Չնայած դրան, նա եւ իր ամուսինը մշտապես աշխատել են ցույց տալ, որ իրենց երեխան նորմալ տղա է, որին պակաս չեն սիրում, քան մյուս երեխաներին: Որդու վիճակում հայտնվելու համար կինը դիմել է ծանոթներից մեկին, որը մասնագիտորեն զբաղվում է դիմահարդարմամբ, եւ նրան խնդրել նույնպիսի խալ պատճենել սեփական դեմքի վրա: Դրանից հետո նա եկել է տուն, լուսանկարվել է որդու հետ, իսկ հետո ուղեւորվել աշխատանքի:

«Ոմանք ինձ նայում էին դեմքի տարբեր արտահայտություններով, բայց ես միանգամայն հանգիստ էի, որովհետեւ ինձ մայր էի զգում, որն աշխարհում բոլորից շատ է հպարտանում է իր զավակով»,-ասում է Ժիրալդելին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս