Բաժիններ՝

ԱՄՆ-ը կոչ է արել ԵՄ-ի երկրներին՝ խանգարել «Հյուսիսային հոսք-2»-ի իրագործմանը

ԱՄՆ-ը կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին՝ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործմանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Էդամ Շուբը:

«ԱՄՆ-ը պաշտպանում է Ուկրաինային, Լեհաստանին եւ ԵՄ-ի անդամ մյուս երկրներին, որոնք ռուսական գազը որպես սպառնալիք են դիտարկում ազգային անվտանգությանը:

Մենք հորդորում ենք ԵՄ-ի բոլոր անդամներին՝ միանալ այս քաղաքականությանը, որը պետությունները վարում են Ատլանտիկայի երկու կողմերում՝ «Հյուսիսային հոսք-2»-ին խոչընդոտելու եւ ուկրաինական գազի տարանցման ապագան պաշտպանելու համար»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելի Էներգետիկական խորհրդաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս