Բաժիններ՝

Ճապոնիան ափսոսում, բայց պաշտպանում է ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովը չեղարկելու Թրամփի որոշումը. Աբե

Ճապոնական կողմն ափսոսանքով է ընդունել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ գագաթնաժողովի չեղարկման լուրը, բայց հարգում եւ պաշտպանում է նախագահ Դոնալդ Թրամփի այդ որոշումը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում ճապոնացի լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

«Դա ափսոսանք է հարուցում, բայց ես հարգում եւ պաշտպանում է նախագահ Դոնալդ Թրամփի այդ որոշումը»,-նրա խոսքը մեջբերում է Kyodo գործակալությունը: Աբեն նաեւ նշել է, թե կցանկանար հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահի հետ հեռախոսային բանակցություններ անցկացնել ստեղծված իրադրության շուրջ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին հղած նամակում հայտնել է, թե հարկավոր չի համարում հունիսի 12-ին Սինգապուրում գագաթնաժողով անցկացնել Փհենյանի վերջին «թշնամական» հայտարարությունների պատճառով, որ գագաթնաժողովը չեղյալ կհայտարարվի, բայց ընդգծել է, որ պատրաստ է ապագայում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս