Բաժիններ՝

ԵՄ-ն Բահամյան կղզիները և Սենթ-Քիթսն ու Նևիսը բացառեց օֆշորների սև ցուցակից

Եվրամիությունը երկու կղզի պետությունները՝ Բահամյան կղզիները եւ Սենթ-Քիթսն ու Նեւիսը, բացառել է այն օֆշորների սեւ ցուցակից, որոնք հարկ եղած միջոցները չեն ձեռնարկում ֆինանսական թափանցիկության ապահովման եւ հարկային հանցագործությունների դեմ պայքարելու համար:

Այդ որոշումը մայիսի 25-ին ընդունվել է ԵՄ-ի խորհրդի՝ տնտեսությանը եւ ֆինանսներին նվիրված նիստում, ինչի մասին հայտնել է Եվրահանձնաժողովի փոխղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Այսպիսով՝ ԵՄ-ի այս սեւ ցուցակում մնացել են յոթ պետություններ ու տարածքներ՝ Ամերիկյան Սամոան, Գուամը, Նամիբիան, Պալաուն, Սամոան, Տրինիդադը եւ Տոբագոն, ինչպես նաեւ Ամերիկյան Վիրջինյան կղզիները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031